Վերին Անտառային փողոցի թիվ 133 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ

MasterNews

Հունիսի 10-ին, ժամը 22:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի թիվ 133 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ա.Պ., ծնված 1985 թ.), «Mazda CX-7» (վարորդ՝ Ա.Վ., ծնված 1993 թ․) և «Toyota Camry» (վարորդ՝ Ռ.Օ., ծնված 2000 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Ա.Վ.-ն և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ա.Գ.-ն (ծնված 2000 թ.), հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:  Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԵՏՄ երկրները կենսաթոշակ կվճարեն հայրենիք վերադարձած միգրանտներին

Ռուսաստանը և ԵՏՄ անդամ մյուս երկրները կենսաթոշակ են վճարելու միության անդամ այլ երկրների աշխատանքային միգրանտներին, հայտնում է rbc.ru-ն: Այդ նպատակով նախատեսվում է ԵՏՄ համաձայնագիր ստորագրել […]
Share
Instagram
Telegram