Վանաձորի Արցախ պուրակը վերջապես հիմնանորոգվում է (լուսանկարներ)

MasterNews

Արցախ պուրակը՝ մինչ նորոգումը

Կառավարության սուբվենցիոն ծրագրերով Վանաձորում մի շարք մեծամասշտաբ ծրագրեր են նախատեսվում իրականացնել: Ի թիվս այլ պուրակների ու այգիների բարեկարգման, նախատեսված է բարեկարգել նաեւ Վանաձորի Արցախ պուրակը:Բարեկարգման աշխատանքների մեկնարկը տրված է: Այգուց հեռացվել են տաղավարները, քանդվել սալիկներն ու հեռացվել հողի շերտը: Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարինե Ղուկասյանի խոսքով՝ աշխատանքների պայմանագրային ժամկետը 4 ամիս է, որից հետո վանաձորցիները կունենան բարեկարգ եւ քաղաքաշինական նորմերին համապատասխան այգի՝ ժամանակակից նստարաններով ու աղբարկղերով, վերականգնված լուսավորությամբ ու կանաչապատված պուրակ:

Արցախ պուրակը՝ նորոգումից հետո կլինի այսպիսին

http://armtimes.com

Էդվարդ Արզումանյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի նիստը կկայանա վաղը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղհայցով դատարան է դիմել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից։ Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն է համարում Փաշինյանի հետևյալ խոսքերը. «Կամ […]
Share
Instagram
Telegram