Ստացվել է վերահաշվարկի 1 դիմում. ԿԸՀ

MasterNews

2019 թվականի հունիսի 9-ին հանրապետության 23 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հունիսի 11-ը` ժամը 11.00-ն:

Սահմանված ժամկետում միայն Սյունիքի մարզի թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովն է ստացել վերահաշվարկի մեկ դիմում՝ Գորայք համայնքի  թիվ 34/3 տեղամասում վերահաշվարկ իրականացնելու պահանջով:

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը ստացել է ևս 3 դիմում՝ տեղամասում քվաերկության կարգի վերաբերյալ:

Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

Նշված դիմումների քննությունը կիրականացվի Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Օձի խայթոցից քաղաքացի է մահացել

Հունիսի 11-ին, ժամը 11:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի այգիներում օձը խայթել է քաղաքացուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է […]
Share
Instagram
Telegram