Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի նիստը կկայանա վաղը

MasterNews

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղհայցով դատարան է դիմել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից։

Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն է համարում Փաշինյանի հետևյալ խոսքերը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»,- ասել է Փաշինյանը:

Այս գործով դատական առաջին նիստը կկայանա վաղը՝ 16:30-ին: Գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առատաշենում տղամարդը հրացանով սպանել է 61-ամյա կնոջն ու նրա 70-ամյա եղբորը

Քիչ առաջ սպանություններ են տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Առատաշեն գյուղի տներից մեկում 2 դի կա։ Ոստիկանները նշված […]
Share
Instagram
Telegram