Ոստիկանները բացահայտել են պաշտոնատար անձ ներկայացած երիտասարդի խարդախությունները

MasterNews

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կազմակերպված հանցավոր խմբավորումների և դրանց պարագլուխների դեմ պայքարի բաժին օպերատիվ տվյալներ են փոխանցվել, որ Երևանում ապրող 27-ամյա մի երիտասարդ խարդախություններ է կատարում։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզեցին, որ 27-ամյա երիտասարդը տարբեր անձանցից խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերի գումարներ։ Մասնավորապես, տուժողներից մեկին ներկայանալով ՀՀ կառավարության ղեկավար պաշտոնատար անձ, կառավարության ծրագրի շրջանակներում կառուցվող բնակելի թաղամասում բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու պատրվակով նրանից պահանջել ու խաբեությամբ հափշտակել է 540․000 դրամ։ Մեկ ուրիշ անձից էլ խաբեությամբ հափշտակել է 325․000 դրամ՝ խոստանալով կարճ ժամանակում կազմակերպել նրա որդու միակողմանի ծնողազուրկ ճանաչվելու գործընթացը։ Այս դեպքում ևս ներկայացել է որպես կառավարության ղեկավար պաշտոնատար անձ։ Նույն եղանակով չարաշահել է նաև մի կնոջ վստահությունը և նրա որդուն կառավարությունում աշխատանքի ընդունելու խոստմամբ պահանջել է 125․000 դրամ։ Երկու երիտասարդից էլ վերցրել է ընդհանուր 250․000 դրամ մեքենաների աճուրդին մասնակցելու ընթացքում առավելություն խոստանալով։
Երիտասարդի գործողություններից տուժած անձինք հրավիրվել են ոստիկանություն։ Նրանցից հաղորդում է ընդունվել։ Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ խաբեության եղանակով ուրիշի խոշոր չափերով գույքի հափշտակության հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է մեքենայի. կա 4 զոհ, 49 վիրավոր

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Բանդըրմա քաղաքում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է մեքենայի, ինչի հետևանքով 4 մարդ մահացել է, 49-ը՝ վիրավորվել, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Բանդըրմա-Չանաքքալե մայրուղում: Երեք մարդ մահացել է տեղում, մեկը՝ […]
Share
Instagram
Telegram