Մովսես Աբելյանը նշանակվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ

MasterNews

Մովսես Աբելյանը նշանակվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Գլխավոր ասամբլեայի եւ կոնֆերանսների կառավարման հարցերով: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքից:

Մինչ այդ Մովսես Աբելյանը եղել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Գլխավոր ասամբլեայի եւ կոնֆերանսների կառավարման հարցերով օգնական:

Մովսես Աբելյանն ունի խաղաղության, անվտանգության, հակամարտությունների կարգավորման բնագավառներում գործունեության 25-ամյա փորձ: 1998-2003թթ. եղել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը, իսկ մինչ այդ` մշտական ներկայացուցչի տեղակալը:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սեյրան Օհանյանը բացահայտել է ապրիլյան քառօրյան. Փաթեթը ՊՆ-ում

Ես պատրաստ եմ աշխատել հանձնաժողովի հետ, Ազատություն ռադիոկայանին ասել է նախկին բարձրաստիճան զինվորական Կոմիտաս Մուրադյանը, որին Սերժ Սարգսյանը պաշտոնից հեռացրեց ապրիլյան պատերազմից մի քանի օր […]
Share
Instagram
Telegram