Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցի քննությունը հետաձգվեց

MasterNews

Վերաքննիչ քրեական դատարանը կդիմի քրեակատարողական հիմնարկ՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր ստանալու համար: Դատարանը որոշումը կայացրել է  Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցով՝ այսօր հրավիրված  նիստում, որը հետաձգվել եւ նշանակվել է հունիսի 17-ին:

Դատական նախորդ նիստին նա չէր կարողացել մասնակցել: Հիշեցնենք, որ հունիսի 5-ին կտրուկ վատացել էր Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը, նա դատապարտյալների հիվանդանոցից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հունիսի 6-ի որոշմամբ էլ բավարարել է Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա առողջական վիճակով պայմանավորված միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հունիսի 17-ից կգործարկվեն նոր տեսանկարահանող սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների, հատկապես կանգառի և կայանման կանոնների, խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և […]
Share
Instagram
Telegram