Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է մեքենայի. կա 4 զոհ, 49 վիրավոր

MasterNews

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Բանդըրմա քաղաքում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է մեքենայի, ինչի հետևանքով 4 մարդ մահացել է, 49-ը՝ վիրավորվել, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Բանդըրմա-Չանաքքալե մայրուղում: Երեք մարդ մահացել է տեղում, մեկը՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո:

Վթարի վայր են ժամանել մեծ թվով իրավապահներ ու արտակարգ ծառայությունների աշխատակիցներ:

Հայտնի է, որ տուժածներից 38-ը տեղափոխվել են Բանդըրմայի հիվանդանոց, 8-ը՝ Գյոնեն, 3-ը՝ Էրդեք:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմին Հայաստանին աջակցելու և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ Կառավարության […]
Share
Instagram
Telegram