ԵՏՄ երկրները կենսաթոշակ կվճարեն հայրենիք վերադարձած միգրանտներին

MasterNews

Ռուսաստանը և ԵՏՄ անդամ մյուս երկրները կենսաթոշակ են վճարելու միության անդամ այլ երկրների աշխատանքային միգրանտներին, հայտնում է rbc.ru-ն: Այդ նպատակով նախատեսվում է ԵՏՄ համաձայնագիր ստորագրել կենսաթոշակային ապահովման վերաբերյալ:

ԵՏՄ երկրների միջև համաձայնագիրը նախատեսում է, որ եթե միգրանտը աշխատել է տվյալ երկրում և վճարումներ արել կենսաթոշակային հիմնադրամին, հայրենիք վերադառնալուց հետո կենսաթոշակ կստանա:
ԵԱՏՄ երկրներում կենսաթոշակային վճարումների տարբեր դրույքաչափեր են գործում՝ Ռուսաստանում՝ 22%, Բելառուսում՝ 29%, Ղազախստանում և Հայաստանում՝ 10%, իսկ Ղրղզստանում ֆիքսված դրույքաչափ չկա:

Ըստ համաձայնագրի՝ տարբեր երկրների տարածքներում ձեռքբերված աշխատանքային ստաժը գումարվելու է:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հրդեհ՝ Օդեսայի հոգեբուժարանում․ կան զոհեր

Օդեսայի համար 1 հոգեբուիժական հիվանդանոցում հունիսի 10-ի ուշ երեկոյան հրդեհ է բռնկվել։ 6 մարդ զոհվել է, 5-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Զոհերից 1-ը բուժաշխատողներից է, 4-ը՝ հիվանդներ։ Այս […]
Share
Instagram
Telegram