ԱՄՆ-ում ուսուցում անցնող թուրք օդաչուներին արգելել են թռիչքներ կատարել F-35-ով

MasterNews

ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի «Լյուկ» ռազմաօդային բազայում ուսուցում անցնող թուրք օդաչուներին արգելել են թռիչքներ կատարել F-35 կործանիչ-ռմբակոծիչներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցչին:

Ավելի վաղ Foreign Policy հանդեսը գրել Է, որ Պենտագոնի ղեկավար Պատրիկ Շանահանն իր թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարին ծանուցել Է, որ ԱՄՆ-ում F-35-երով վարժական թռիչքներ կատարող թուրք օդաչուները պետք Է երկիրը լքեն մինչեւ հուլիսի 31-ը: Այդ որոշումն ընդունվել Է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի բանակցությունների ֆոնին, որոնց ընթացքում Վաշինգտոնը Անկարային համոզում Է հրաժարվել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրի գնումից:

«Նախարարությանը հայտնի Է, որ թուրք օդաչուները… թռիչքներ չեն կատարում»,- գործակալությունը մեջբերել Է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Մայք Էնդրյուսի խոսքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Հայբիզնեսբանկ»-ի մասնաճյուղի վրա զինված հարձակում գործած անձը «Երեւան-Տրանս» ՓԲԸ-ի ճարտարապետն է

Երևանի Թոթովենցի 4-րդ նրբանցքում գործող «Հայբիզնեսբանկ»-ի «Նոր Նորք» մասնաճյուղի վրա հունիսի 10-ին զինված հարձակում գործած անձը, ով վնասազերծվել էր ոստիկանի կողմից,  Վազրիկ Մ.-ն է, ով […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram