Վիտալի Բալասանյանը հրաժարական կտա. Արմինֆո

MasterNews

Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հրաժարական է տալիս։  Այդ մասին Արմինֆո-ին հաղորդել է Արցախի քաղաքական շրջանակների աղբյուրը, չբացառելով, որ հրաժարականի դիմումը կարող է ստորագրվել արդեն այսօր։

Քաղաքական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Բալասանյանի հրաժարականը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա թիմի հասցեին հնչեցրած խիստ քննադատությամբ և նրանց վարած քաղաքականության հետ անհամաձայնությամբ։  Արցախցի քաղաքական գործիչների վարկածով, անձամբ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանից պահանջել է Բալասանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից։

Մինչդեռ, Արմինֆո-ի աղբյուրը հերքել է այդ վարկածը,  հայտարարելով, որ Բալասանյանի հրաժարականը պայմանավորված է 2020թ. նախագահական ընտրություններին մասնակցելու նրա ծրագրերով:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կանխվեց 57,9 գրամ ընդհանուր քաշով կասկածելի զանգվածների իրացումը

Անհայտ անձը, դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, թմրամիջոց իրացնելու նպատակով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի արգելագոտուց ներս է նետել փաթեթ, որը 2019թ.-ի հունիսի 8-ին […]
Share
Instagram
Telegram