Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

MasterNews

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

Շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունները ցույց տվեցին այն վստահության բարձր մակարդակը, որը Ղազախստանի բարեկամ ժողովուրդը ցուցաբերում է Ձեր և Ձեր գործունեության ծրագրի նկատմամբ:

Մաղթում եմ ձեզ հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում բոլոր նպատակների իրականացման գործում՝ հանուն խաղաղության, առաջընթացի և Ղազախստանի բարեկամ ժողովրդի բարգավաճման:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և բարելավել մեր ժողովուրդների ու երկրների հարաբերությունները: Պատրաստ եմ ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով երկխոսության հետագա զարգացման ու համագործակցության ուղղությամբ»:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գեղամ Պետրոսյանի կալանավորումը կարող է բերել շղթայական բացահայտումների

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հույս ունի, որ Մարտի մեկի գործով նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանի կալանավորումը կարող է բերել շղթայական բացահայտումների: Սասուն Խաչատրյանն […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram