Ջրհեղեղ Անկարայում. կան զոհեր

MasterNews

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ջրհեղեղների հետևանքով մեծ ավերածություններ են գրանցվել: Ըստ Անկարայի նահանգապետարանի տարածած հաղորդագրության` ջրհեղեղների հետևանքով 3 հոգի մահացել է. հաղորդում է t24.com.tr կայքը:

2 ժամ տևած անձրևից հետո տներն ու ճանապարհները անցել են ջրի տակ: Քաղաքացիները դույլերով դատարկում են իրենց տուն լցված ջուրը: Փոքր լճերի վերածված պողոտաներում և փողոցներում մեծ քաղակությամբ ավտոմեքենաներ են մնացել:

Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը հայտարարել է, որ կենտրոնացրել է բոլոր հնարավոր միջոցները` հետևանքները վերացնելու համար:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հրազենով բանկ մտած տղամարդուն ոստիկանը վնասազերծել է

Հունիսի 10-ին՝ ժամը 17-ն անց 30-ի սահմաններում, մի տղամարդ որսորդական հրացանով մտել է Նոր Նորքի Թոթովենցի փողոցում գործող բանկերից մեկի մասնաճյուղ։ Բանկում ծառայություն իրականացնող պետական […]
Share
Instagram
Telegram