Շղթայական ավտովթար Սարալանջի պողոտայում

MasterNews

Հունիսի 10-ին, ժամը 15:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lexus XR (վարորդ՝ Ի.Ա., ծնված 1979 թ.), «BYD (վարորդ՝ Գ.Մ., ծնված 1973 թ.) և «Nissan Teana (վարորդ՝ Գ.Շ., ծնված 1974 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Lexus XR մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ.Ս.-ն (ծնված 1979 թ.) ունեցել է վատ ինքնզգացողություն: Շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

Փրկարարները փակել են «BYD և «Nissan Teana մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել «Nissan Teana մակնիշի ավտոմեքենան:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պլանային ջրանջատում Երևանում և Արմավիրի ու Արարատի մարզերում հունիսի 11/12-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 11-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 12-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ […]
Share
Instagram
Telegram