ՃՏՊ Ավան վարչական շրջանում

MasterNews

Հունիսի 10-ին, ժամը 01:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի 14-րդ փողոցում՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 318» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Դ., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել գերեզմանատան տարածքում և կողաշրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն:

Վարորդը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Աբովյանի քաղաքապետը վերընտրվել է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 9-ին հանրապետության մի շարք համայնքներում կայացած ընտրությունների նախնական արդյունքները: Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ  Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8 453 քվե: […]
Share
Instagram
Telegram