Ղազախստանում դժգոհում են նախագահական ընտրությունների արդյունքներից

MasterNews

Ղազախստանում հունիսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, որը Ղազախաստանի նախկին  նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հրաժարականից հետո ժամանակավորապես ստանձնել էր երկրի ղեկավարումը:

Համաձայն նախնական տվյալների՝ Տոկաեւը ստացել է ձայների մոտ 71 տոկոսը: Ղազախստանի նախագահի աթոռի համար պայքարում էին 7 թեկնածու:

Ի դեպ ընտրություններն անցել են բողոքի ակցիաներին զուգահեռ: Ցուցարարները քվեարկությունն անարդար են որակել՝ նշելով, որ այն միայն հաստատեց Նազարբաեւի թեկնածուին:

Հունիսի 10-ին եւս ցուցարարները դուրս են եկել Ալմաթիի կենտրոնական հրապարակ: Ներկայում հրապարակը եւ դրան հարող պուրակը շրջապատված Է ոստիկանության, հատուկ նշանակության ուժերի եւ Ազգային գվարդիայի կողմից: Ամբողջ պարագծով հերթապահում են պարեկային մեքենաները: Ոստիկանները շուրջ 5 հարյուր մարդու են բերման ենթարկել:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ոստիկանները գողության կասկածանքով բերման են ենթարկել 2 օտարերկրացու

Հունիսի 9-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պահպանության բաժնի ծառայողների հետ համատեղ Արշակունյաց պողոտայի 34/3 հասցեում գործող առևտրի կենտրոնից, գողություն կատարելու […]
Share
Instagram
Telegram