Հրազենով բանկ մտած տղամարդուն ոստիկանը վնասազերծել է

MasterNews

Հունիսի 10-ին՝ ժամը 17-ն անց 30-ի սահմաններում, մի տղամարդ որսորդական հրացանով մտել է Նոր Նորքի Թոթովենցի փողոցում գործող բանկերից մեկի մասնաճյուղ։ Բանկում ծառայություն իրականացնող պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը, տեսնելով նրան, անմիջապես բռնել է հրազենի փողը և փորձել վնասազերծել տղամարդուն։ Այդ ընթացքում կրակոց է հնչել։ Ոստիկանին հաջողվել է խլել հրազենը և քաղաքացիների օգնությամբ բռնել բանկ մտած տղամարդուն։

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՊՎԾ-ն խախտումներ է արձանագրել Բժշկական համալսարանում. ԵՊԲՀ-ն պատասխանել է

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է՝ Ավարտվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը։ Համալսարանում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ […]
Share
Instagram
Telegram