Խաչեն գետում 16-ամյա պատանի է ջրահեղձվել

MasterNews

Արցախի  Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ժամը 13:49-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ շրջանի Նոր Մարաղա համայնքի տարածքում, Խաչեն գետում լողալիս, ջրահեղձ է եղել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 2003 թ.-ին ծնված Հրանտ Առաքելյանը:

Ահազանգով դեպքի վայր մեկնած Մարտակերտի ՀՓՄ-ի հրշեջ փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են Հրանտ Առաքելյանի դին և տեղափոխել «Մարտակերտի շրջանային բուժմիավորում»: Պատահարի մանրամասները ճշտվում են:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գործերն այնքան շատ են, որ այլ ծառայություններից քննիչներ են գալիս. ՀՔԾ պետ

Հատուկ քննչական ծառայության քննիչները գերբեռնված են աշխատում, նրանց օգնության են հասնում այլ ծառայություների քննիչները: Այս մասին այսօր խորհրդարանում ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՔԾ պետ […]
Share
Instagram
Telegram