Դանակահարություն Վաղարշյան փողոցում

MasterNews

Հունիսի 8-ին, ժամը 13.35-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ.Վաղարշյան փողոցում վիճաբանություն է: Ժամը 14.05-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «նստատեղի շրջանի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ:
Ոստիկանության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ նույն օրը, ժամը 13.30-ին, Վ.Վաղարշյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում, վիճաբանության ժամանակ, նույն փողոցի 19-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել երիտասարդին` պատճառելով վնասվածքները:
Ժամը 15.00-ին 19-ամյա երիտասարդն իրենց բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՔԾ պետը՝ Գագիկ Ծառուկյանի հարցաքննվելու մասին

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում է տեղեկությունը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մարտի 1-ի գործով հարցաքննվել է: Մամուլում […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram