Գործերն այնքան շատ են, որ այլ ծառայություններից քննիչներ են գալիս. ՀՔԾ պետ

MasterNews

Հատուկ քննչական ծառայության քննիչները գերբեռնված են աշխատում, նրանց օգնության են հասնում այլ ծառայություների քննիչները: Այս մասին այսօր խորհրդարանում ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա նշեց, որ նախորդ տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայությունում դիմումների քանակն աճել է մոտ 80 տոկսով: Այդ դիմումների մեջ նույնիսկ կան դիմումներ, որոնք չեն վերաբերում Հատուկ քննչական ծառայության գործառույթներին: Բայց յուրաքանչյուր դիմումի համար ծախսվում է ռեսուրս, քանի որ այդ դիմումների հիման վրա պատրաստվում են նյութեր:

«Դատական վերահսկողությունն այսօր այնքան է ընդլայնվել, որ ցանկացած որոշում բողոքարկվում է: Եվ քննիչները ստիպված են լինելու այդ որոշումների բողոքարկման համար օրվա մի մասն էլ անցկացնել դատարաններում, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում»,- ասաց նա:

Սասուն Խաչատրյանի խոսքով՝ հիմնական ծանրաբեռնվածության հարցը լուծվում է հետևյալ կերպ. «Դիմում ենք գլխավոր դատախազին, գլխավոր դատախազի ցուցումի հիման վրա այլ ծառայություններից՝ ՊԵԿ-ից, ԱԱԾ-ից, Քննչական կոմիտեից գործուղվում են քննիչներ, որոնք մեր քննիչների ղեկավարությամբ աշխատում են քննչական խմբերում: Անում ենք ամեն ինչ, որպեսզի գործերի որակը չտուժի: Երկար են մնում քննիչներն աշխատավայրում: Իհարկե, կցանկանայինք, որ հաստիքներն ավելանային, բայց մեր շենքային պայմանները թույլ չեն տալիս թեկուզ մեկ կամ երկու քննիչ ընդունել աշխատանքի»:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վիտալի Բալասանյանը հրաժարական կտա. Արմինֆո

Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հրաժարական է տալիս։  Այդ մասին Արմինֆո-ին հաղորդել է Արցախի քաղաքական շրջանակների աղբյուրը, չբացառելով, որ հրաժարականի դիմումը կարող է ստորագրվել […]
Share
Instagram
Telegram