Գեղամ Պետրոսյանի կալանավորումը կարող է բերել շղթայական բացահայտումների

MasterNews

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հույս ունի, որ Մարտի մեկի գործով նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանի կալանավորումը կարող է բերել շղթայական բացահայտումների: Սասուն Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ Գեղամ Պետրոսյանը ցուցմունք չի տալիս այս պահին: Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս կարող է շղթայական բացահայտում լինել, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Մինչ այս էլ ոչ ոք չէր խոսում, բայց ունեցանք բացահայտում»:

Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի մեկի 10 սպանություններից մեկի դեպքով՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության համար:

«Աշխատանքները, դուք էլ համոզվեցիք, որ շարունակվում են շատ ակտիվ: Ես չեմ կարող կանխակալ կարծիք ասել, թե ապագայում կլինեն ձերբակալություններ, թե ոչ»,- լրագրողներին ասաց ՀՔԾ պետը:

Հարցին, թե հնարավորություն տեսնո՞ւմ է, որ բոլոր 10 սպանությունները կբացահայտվեն, նա պատասխանեց. «Իհարկե, բարդություններ կան, անցել է շուրջ 11 տարի, մենք գիտենք, որ բազմաթիվ իրեղեն ապացույցներ կեղծվել են, ինչն օbյեկտիվորեն դժվարացնում է մեր աշխատանքը: Բայց նաև ես մի առիթով ասել եմ՝ լալավատես եմ, մեր ամբողջ ծառայությունը լավատես է, մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր սպանությունները, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտվեն»:

Հարցին, թե կա՞ն ապացուցներ, որ հենց Գեղամ Պետրոսյանին կցված ատրճանակից է սպանվել Զաքար Հովհաննիսյանը, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Ես այս պահին նախաքննության շահերից ելնելով այդ հարցին չեմ ուզում պատասխանել: Քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ որպես մեղադրյալ ներգրավվելու հիմքը ապացույցների բավարար համակցությունն է: Այսինքն՝ այդ համակցության առկայության դեպքում է հնարավոր միայն անձին ներգրավել որպես մեղադրյալ և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել»: Նա հավելեց՝ դատարանն էլ գտել է, որ առկա է և հիմնավոր կասկածը, և հիմքը՝ կալանավորման որոշում կայացնելով:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են […]
Share
Instagram
Telegram