Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ

MasterNews

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ղազախստանի ժողովուրդն աջակցեց երկրի կայունությանն ու տնտեսական հետևողական զարգացման քաղաքականությանը: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը և հեղինակությունը կնպաստեն հայ-ղազախական հարաբերությունների խորացմանը՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա»,— ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մեծ հաջողություններ է մաղթել  պատասխանատու պաշտոնում, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

 

http://armenpress.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան հարաբերությունների մասին

Երկարատեւ ընդմիջումից հետո 2020-21թթ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կլինի երկնիշ թվին շատ մոտ: Այս մասին «Արցախպրես»-ին տված հարցազրույցում նշել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի […]
Share
Instagram
Telegram