Աբովյանի քաղաքապետը վերընտրվել է

MasterNews

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 9-ին հանրապետության մի շարք համայնքներում կայացած ընտրությունների նախնական արդյունքները:

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ  Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8 453 քվե:

Նրա հիմնական մրցակից, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը զիջել է 395 քվեով՝ ստանալով 8 058 ձայն, Սասուն Գրիգորյանը՝ 731, Արթուր Ղազարյանը՝ 139, Մանուկ Մկրտչյանը՝ 435 քվե։

Գործող քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում արդեն շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին․

«Սիրելի աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ։ Շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքներից»։

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում հաղթել է Դաշնակցական միակ թեկնածուն

Տավուշի  մարզի Ազատամուտ համայնքում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվել է։ Նախնական արդյունքներով հաղթել է միակ թեկնածու, ՀՅԴ-ական Վահագն Ալավերդյանը՝ 1046 կողմ, դեմ՝ 36 ձայնով։ Ազատամուտ համայնքում […]
Share
Instagram
Telegram