«Տոյոտայի» վարորդն ու ուղևորը խուլիգանության կասկածանքով բերման են ենթարկվել

MasterNews

Հունիսի 8-ին, ժամը 2-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Էրեբունի և Նոր-Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկից «Տոյոտա» մեքենայով, խուլիգանության կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Վարդենիկ գյուղի բնակիչ, 24-այմա վարորդին և 28-ամյա Շատջրեք գյուղի բնակիչ ուղևորին:
Ըստ նախնական տվյալների`նրանք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ և նշված մեքենայով տևական ժամանակ իրականացրել են, այսպես ասած, դրիֆտ՝ խոչնդոտելով երթևեկությանը:Նախապատրաստվում են նյութեր։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ոստիկանները հետապնդել ու բռնել են փախուստի դիմած վարորդին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 8-ին Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանության ծառայողները ժամը 19-ի սահմաններում նկատել են Օգոստոսի 23-ի փողոցով արագ երթևեկող “Հունդայի” մակնիշի ավտոմեքենա։ Մեքենայի վարորդը չի […]
Share
Instagram
Telegram