ՃՏՊ Սարալանջի փողոցում. կա տուժած

MasterNews

Հունիսի 9-ին, ժամը 10:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 288/11 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Ford Transit մակնիշի (վարորդ՝ Վ.Ն., ծնված 1977 թ.) և ԶԻԼ-4502 մակնիշի (վարորդ՝ Վ.Ա., ծնված 1962 թ.) ավտոմեքենաները. առկա է վառելիքի արտահոսք:

Վ.Ն.-ն հոսպիտալացվել է Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Իսակովի պողոտայում. կա տուժած

Հունիսի 9-ին, ժամը 14:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է […]
Share
Instagram
Telegram