ՃՏՊ Իսակովի պողոտայում. կա տուժած

MasterNews

Հունիսի 9-ին, ժամը 14:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes CLS 63» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1999 թ.) և «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Աբովյանում 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 31.36 %-ը, բոլոր համայնքներում միասին՝ 35.24 %-ը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է մինչև ժամը 17:00-ն քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրության մասնակցության ցուցանիշները, ըստ որի, մասնավորապես Աբովյան համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 44, 519 […]
Share
Instagram
Telegram