Աբովյանի ընտրատեղամասերից մեկում մարդկանց անուններով թուղթ է հայտնաբերվել

MasterNews

Աբովյան քաղաքում այսօր քաղաքապետի ընտրություններ են։

29/07 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անի Չիլինգարյանը Armdaily.am-ի հետ զրույցում նշեց, որ 1391 ընտրողից 152 արդեն ընտրել են։ Չիլինգարյանը նշեց, որ Խորհրդարանական ընտրություններն ավելի հանգիստ մթնոլորտում են անցել.«Խորհրդարանականի ժամանակ շատ հանգիստ և խաղաղ մթնոլորտ էր։ Այս անգամ լարվածություն է նկատվում»։

Չիլինգարյանն անդրադարձավ նաև մարզպետի Ռոմանոս Պետրոսյանի և Վահագն Գևորգյանի վստահված անձ Վեներա Գյուլինյանի մեջ տեղի ունեցած միջադեպին.«Ես հիմա ոչինչ չեմ ցանկանում մեկնաբանել։ Իրավապահ մարմինները կգան՝ կհասկանանք։ Արձանագրություն է կազմվել»։

Հիշեցնենք, որ Գևորգյանի վստահված անձի ընտրական ձեռնարկի մեջ հայտնաբերվել է թուղթ, որի վրա մարդկանց անուններ և հեռախոսահամարներ էին գրված։ Մարզպետը այդ թուղթը նկատելով աղմուկ բարձրացրեց և կանչեց իրավապահ մարմիններին։ Պետրոսյանի խոսքով Վահագն Գևորգյանի կողմնակիցները փորձում են աշխատել խախտումներով և հին բարքերով։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Տոյոտայի» վարորդն ու ուղևորը խուլիգանության կասկածանքով բերման են ենթարկվել

Հունիսի 8-ին, ժամը 2-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Էրեբունի և Նոր-Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկից «Տոյոտա» մեքենայով, խուլիգանության կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Վարդենիկ գյուղի բնակիչ, […]
Share
Instagram
Telegram