2019 թ. առաջին եռամսյակում ՀՀ-ում միջազգային զբոսաշրջությունն աճել է 5,2%-ով, ՀՀ է ժամանել 364 489 զբոսաշրջիկ

MasterNews

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է միջազգային զբոսաշրջության ցուցանիշը, ըստ որի՝ 2019 թ. հունվար-մարտ ամիսներին հանրապետություն է ժամանել 364 հազ. 489 զբոսաշրջիկ:  2018 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5,2%-ով: 2018 թ. հունվար-մարտին ՀՀ էր ժամանել 346 458 զբոսաշրջիկ:

Նույն վիճակագրության համապատասխան՝ 2019 թ. առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 317 891 մարդ կամ 2018թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5,7%-ով: 2018 թ. առաջին եռամսյակում ՀՀ-ից մեկնել է 300 832 զբոսաշրջիկ:

Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների` 2019թ. առաջին եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկներից 61 268-ը  տեղավորվել են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, որը 16.4%-ով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից, իսկ 303 221-ը տեղավորվել են բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում եւ այլն:

2019 թ. առաջին եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկներից 35.6 %-ը  բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, որից 32.3 %-ը ՌԴ-ից են, 12.5 %-ը` ԵՄ երկրներին եւ 51.9  %-ը` այլ երկրներին:

ԱՎԾ-ն հրապարակել է նաեւ ներքին զբոսաշրջության ցուցանիշները. ըստ այդմ՝ 2019թ. առաջին եռամսյակում  հանրապետության  ներքին տուրիզմից օգտվել են 158 672 զբոսաշրջիկ, որը 41.8 %-ով ավելին է նախորդ տարվու նույն ժամանակահատվածի ցուցանիշներից:

Ներքին զբոսաշրջիկներից 103 340-ը մեկնել են հանգստի ու ժամանցի նպատակով,  31 432-ը ՝ գործնական, 4 751-ը ՝ բուժման, 304-ը՝ կրթության  եւ 18 846 ՝ այլ նպատակներով:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Սննդային թունավորման ախտանշաններով հիվանդանոց է տեղափոխվել 13 մարդ

Հունիսի 8-ի առավոտյան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց սրտխառնոց, լուծ, փսխում, բարձր ջերմություն գանգատներով ընդունվել է 13 հիվանդ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, անմիջապես կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների […]
Share
Instagram
Telegram