Վովայի Արշակը Դանիել Իոաննիսյանի դեմ հայց է ներկայացրել` իրեն «քրեական հեղինակություն» անվանելու համար

MasterNews

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը՝ Վովայի Արշակը, քաղաքացիական հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Հայցի պատճառը այն է, որ Դանիել Իոաննիսյանը Արշակ Հակոբյանին անվանել է «քրեական հեղինակություն»: Հակոբյանը զրպարտություն համարվող տեղեկության հերքում և փոխհատուցում է պահանջում, սակայն փոխհատուցման չափը նշված չէ:

«Վովայի Արշակն ինձ դատի է տվել: Ուրեմն ամեն ինչ ճիշտ ենք անում»,-այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է Իոաննիսյանը։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հանրապետության տարածքում մեկնարկել են համապետական մաքրության օրվա միջոցառումները

Հանրապետության տարածքում այսօր վաղ առավոտից մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները: Ինչպես տեղեկացրին նախարարությունից, շաբաթօրյակի միջոցառումներին մասնակցում […]
Share
Instagram
Telegram