ՃՏՊ Սևան-Մարտունի ավտոճանապարհին. կան տուժածներ

MasterNews

Հունիսի 8-ին, ժամը 11։29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Մ.Ա.-ն (ծնված 1999 թ.), հոսպիտալացվել են Գավառի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականները:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԵՏՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՆԱԼ

Պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ մրգի արտահանման ծավալների և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ընթացքում Բագրատաշենի անցումային կետում անխուսափելիորեն առաջանալու են դժվարություններ՝ մեծ քանակի բեռնատարների, […]
Share
Instagram
Telegram