ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

MasterNews

Հունիսի 8-ին, ժամը 15։33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սառնակունք-Ծղուկ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 30-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21010» (վարորդ՝ Ք.Դ., ծնված 1957 թ.) և «Opel Omega» (վարորդ՝ Ս.Հ., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Ս.Դ., ծնված 1959 թ. և Փ.Ա., ծնված 1926 թ.) հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները Ս.Դ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Փ.Ա.-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել մոտ 5 մ և հայտնվել հաջորդ շրջադարձին:

Հունիսի 8-ին, ժամը 18։02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկի ջրվեժ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների […]
Share
Instagram
Telegram