17.10.2021

MasterNews

Օրվա գլխավոր լուրերը մեկ տեղում

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան զոհեր և տուժածներ

Հունիսի 8-ին, ժամը 13։34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Մասիս քաղաքի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2103», «Opel Vectra» և «Subaro» (վարորդ՝ Վ.Կ., ծնված 1970 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, այնուհետև վերջիններս հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները գրանցել են Վ.Կ.-ի և մեկ այլ անձը չպարզված քաղաքացու մահը, իսկ Ա.Ա.-ի (ծնված 1986 թ.) և Ա.Ա.-ի (ծնված 1985 թ.) առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

error

Կիսվեք լուրերով