ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ

MasterNews

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաբովանդակ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը և պատրաստակամ է քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը նոր ծրագրերով ու նախաձեռնություններով հարստացնելու ուղղությամբ»,- ասվում է շնորհավորական ուղերձում։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին մաղթել է քաջառողջություն, իսկ երկրին՝ հետագա առաջընթաց և բարօրություն։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Դատարանը բավարարել է Արա Մինասյանի հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի

Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Ս. Երիցյանի, բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն […]
Share
Instagram
Telegram