Հանրապետության տարածքում մեկնարկել են համապետական մաքրության օրվա միջոցառումները

MasterNews

Հանրապետության տարածքում այսօր վաղ առավոտից մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները:

Ինչպես տեղեկացրին նախարարությունից, շաբաթօրյակի միջոցառումներին մասնակցում են գործադիր իշխանության համապետական եւ տարածքային կառույցները, մարզպետարանները, համայնքնապետարանները, առողջապահական, հանրային եւ կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Սանիտարական մաքրման, բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներ են նախատեսվում միջպետական եւ միջհամայնքային ճանապարհների եզրերին ու հարակից տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածներում, պատմամշակութային հուշարձանների հարակից, հատուկ պահպանվող տարածքներում, կանաչ գոտիներում, քաղաքային պուրակներում, զբոսայգիներում:

Համապետական շաբաթօրյակի արդյունավետության եւ աշխատանքների համակարգվածության ապահովման նպատակով Google Maps հավելվածների միջոցով ըստ մարզերի տեղանշված են աղբահավաքության վայրերը հանրապետության համայնքներում։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Ուրցաձոր-Վեդի ավտոճանապարհին. կա տուժած

Հունիսի 8-ին, ժամը 07:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Լանջառ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի […]
Share
Instagram
Telegram