Թամանցիների փողոցում բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ

MasterNews

Հունիսի 7-ին, ժամը 18։29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանցիների փողոցում՝ Նաիրիտ գործարան ՓԲԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա, կան տուժածներ. առկա է վառելիքի արտահոսք: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Opel Astra G մակնիշի (վարորդ՝ Ս.Պ.), Mercedess E240 (վարորդ՝ Ա.Խ.) և Mercedes G500 (վարորդ՝ Ա.Ս-Գ.) մակնիշների  ավտոմեքենաները։

Փրկարարները տուժածներին ցուցաբերել են առաջին օգնություն և սահմանազատել տարածքը։

Վարորդներ Ա․Խ.-ն և Ս․Պ.-ն հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Աբովյանում գիշերը հրկիզել են քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի պետի բնակարանն ու մեքենան

Կոտայքի մարզում, այսօր՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան […]
Share
Instagram
Telegram