Դատարանը բավարարել է Արա Մինասյանի հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի

MasterNews

Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Ս. Երիցյանի, բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  ԲԿ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի:

Ավելի վաղ Արա Մինասյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Արսեն Թորոսյանի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության` հրապարակայնորեն ներողություն խնդրելու եւ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջների մասին:

Արա Մինասյանը պահանջել էր նաեւ Արսեն Թորոսյանին եւ ՀՀ առողջապահության նախարարությանը պարտադրել հրապարակայնորեն ներողություն խնդրել «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ պատասխանող Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջի միջոցով ուղիղ եթեր դուրս գալու, զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու, ներողություն խնդրելու եղանակով, անհնարինության դեպքում՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել առնվազն 1000 տպաքանակ եւ ՀՀ-ի ողջ տարածքում սպառում ունեցող որեւէ տպագիր թերթի միջոցով՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում:

Դատարանը վճռել է բավարարել Արա Մինասյանի հայցը եւ պարտավորեցրել է պատասխանողներ Արսեն Թորոսյանին եւ ՀՀ առողջապահության նախարարությանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի՝ Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում 27.07.2018 թվականին «ուղիղ եթերի» ընթացքում «Տուշոնկեքի» մասին վերնագրված հրապարակային խոսքում արված արտահայտությունները հերքել կրկին ֆեյսբուքյան ուղիղ եթերով՝ բանավոր խոսքի միջոցով:

Դատարանի վճռով նախատեսվում է նաեւ Արսեն Թորոսյանից եւ ՀՀ առողջապահության նախարարությունից հօգուտ Արա Մինասյանի բռնագանձել 12.000 (տասներկու հազար) ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Ավել վճարված պետական տուրքի 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամը վերադարձնել Արա Մինասյանին:

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձել է աշխարհի չեմպիոն

Ֆիջիում ավարտվեց Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ամենավերջինը մրցահարթակ են դուրս եկել գերծանրքաշային մարզիկները և փայլուն ելույթ է ունեցել հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը: Նրա 6 մոտեցումներից […]
Share
Instagram
Telegram