ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԵՏՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՆԱԼ

MasterNews

Պետական եկամուտների կոմիտեն զգուշացնում է, որ մրգի արտահանման ծավալների և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ընթացքում Բագրատաշենի անցումային կետում անխուսափելիորեն առաջանալու են դժվարություններ՝ մեծ քանակի բեռնատարների, տուրիստական ավտոբուսների և թեթև մարդատար ավտոմեքենաների միաժամանակյա սպասարկման ընթացքում: Այս պատճառով, խցանումներից խուսափելու և սահմանահատման գործընթացում սպասարկման պատշաճ որակ ապահովելու նպատակով, Թուրքիայից Հայաստան ուղևորափոխադրումներ իրականացնող անձանց ՊԵԿ-ը կոչ է անում մրգի արտահանման ծավալների և տուրիստական հոսքերի սեզոնային աճի ժամանակաշրջանում Բագրատաշենի անցման կետի փոխարեն հնարավորինս օգտվել Բավրայի և Գոգավանի անցումային կետերից:

Խցանումները բացառելու նպատակով նշված ժամանակաշրջանում Բագրատաշենի անցման կետով Թուրքիայից ժամանող ավտոբուսները կուղեկցվեն Բագրատաշենի մաքսային կետից դուրս գտնվող մաքսային հսկողության մոտակա գոտի, որտեղ էլ այդ ավտոբուսներով տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրականացվեն համապատասխան մաքսային գործառնությունները:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հունիսի 8-ին, ժամը 15։33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սառնակունք-Ծղուկ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է […]
Share
Instagram
Telegram