ԱԱԾ–ն «ֆուտբոլային» հատուկ գործողություն է իրականացրել, ձերբակալվել է Red Eagles-ի առաջնորդը

MasterNews

ԱԱԾ-ն հատուկ գործողություն է իրականացրել հայկական ֆուտբոլում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երեկ երեկոյան իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Red Eagles ֆան շարժման առաջնորդ Դենիս Սարգսյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ԱԱԾ աշխատակիցները իրացնելով օպերատիվ տեղեկություններ պարզել են, որ որպես ֆան շարժում ՀՖՖ–ից ստացել է տոմսեր 50 տոկոս էժան գնով, ապա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղի աշխատակցի (աշխատակիցների) միջոցով այն իրացրել է չզեղչված արժեքով:

Մեր աղբյուրները փոխանցեցին, որ խոսքը կարող է լինել մի քանի հարյուր տոմսերի մասին ու դեռ պարզ չէ, թե այս մեխանիզմով որքան ժամանակ են աշխատել:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ոստիկանների օրինական պահանջներին չենթարկված տաքսու վարորդները բերվել են բաժին

Հունիսի 6-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները օդանավակայանի ժամանման սպասասրահում մոտեցել են ուղևորների ելքին խոչընդոտող մասնավոր տաքսու վարորդներին և հորդորել ազատել տարածքը՝ […]
Share
Instagram
Telegram