Սևազգեստ ոստիկանները ճիշտ չեն հասկացել հանձնարարությունը. ահազանգ ծեծի վերաբերյալ

MasterNews

Երեկ գիշեր սևազգեստ երկու ոստիկաններ ծեծի են ենթարկել քաղաքացու, այս մասին ահազանգում են Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչներ Դավիթ Խաժակյանն ու Գևորգ Գորգիսյանը:

Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Ֆեյսբուքի միջոցով տեղեկացրել է, որ երեկ ուշ երեկոյան, երբ իր մերձավորը կողպել է իր վարձակալած տարածքի դուռը, հայտնվել է հարբած ոստիկանների թիրախում:
«Մոտեցել են երկու անձ՝ հարբած վիճակում, հարցրել են՝ էս ի՞նչ ես անում, դու ո՞վ ես ստեղ, էս տարածքն ես ուզում թալանե՞լ: Մերձավորս ասել է՝ սա իր վարձակալած տարածքն է: Այդ երկու հարբած անձինք ներկայացրել են որպես ոստիկանության աշխատողներ, վկայական են ներկայարցել: Դրանից հետո նրան  հարվածելով, քաշքշելով նստեցրել են մեքենա և տարել ոստիկանության բաժին: Բաժնի դիմաց և ճանապարհին ևս նրան հարվածել են, որի հետևանքով դեմքի շրջանում կոտրվածք է ստացել: Ոստիկանության շենքի դիմաց այդ երկու ոստիկանին միացել են այլ ոստիկաններ և շարունակել են հարվածներ հասցնել նրան»,- պատմել է Խաժակյանը: Նրա խոսքով՝ ոստիկաններից մեկի միջամտության արդյունքում միայն քաղաքացուն հանգիստ են թողել:

Դավիթ Խաժակյանը ուղիղ եթերի միջոցով, դիմելով ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանինասել է, որ ոստիկանները եղել են սևազգեստ: «Հիմա ես ուզում եմ հասկանամ՝ երեկվա կառավարության նիստից հետո այսպե՞ս է կատարվում վարչապետի հորդորը: Ես ակնկալում եմ, որ այդ սևազգեստներին ոստիկանապետը պետք է հայտնաբերի, գույնզգույն բաբչկաներ պետք է կախվեն նրանց վրա, և բոլորը պետք է իրենց պատիժը կրեն»,- ասել է Խաժակյանը:

Ավելի ուշ ԱԺ արտահերթ նիստում այս հարցը բարձրացրեց Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար Գևորգ Գորիիսյանը: Նա ասաց, որ ուզում է ԱԺ ամբիոնից հայտարարել՝ սևազգեստ ոստիկանները գիշերը ծեծել են քաղաքացուն:

«Ուզում եմ պարոն Օսիպյանին լսել՝ արդյոք այսպե՞ս են ընկալել այդ հորդորը՝ պայքարելու մարդկանց դեմ, ովքեր վտանգում են հասարակության հանգիստը: Եվ ամեն մեկը կարող է հիմա վտանգի ենթարկվել, որ սևազգեստ ոստիկանները կարող են մարդկանց ծեծել»,- ասաց Գորգիսյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեցոր դրամատիզացնելու կարիք չկա: «Հանցագործություններ բոլոր երկրներում տեղի են ունենում, դիմեք պատկան մարմիններին, ի՞նչ կարիք կա դրամատիզացնելուպարոն Գորգիսյան»,- ասաց ԱԺ նախագահը:

http://lragir.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ միջադեպի կապակցությամբ ծառայողական քննություն է սկսվել

Այսօր Դավիթ Խաժակյանը տեսաձայնագրություն էր հրապարակել՝ նշելով, որ ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել իր մերձավորի հետ։ Նախքան այդ հրապարակումը՝ միջադեպի վերաբերյալ ահազանգ է […]
Share
Instagram
Telegram