ՄԻԵԴ-ը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ որոշում է կայացրել

MasterNews

Մարդու իրավունքների դատարանը ՀՀ կառավարությունից պահանջում է հնարավորինս սեղմ ժամկետում Մանվել Գրիգորյանին տեղափոխել բժշկական հաստատություն։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունիսի 6-ի որոշմամբ բավարարել է Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա առողջական վիճակով պայմանավորված միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ:

ՄԻԵԴ–ը, Մանվել Գրիգորյանի ծանր առողջական վիճակը հաշվի առնելով, ՀՀ կառավարությունից պահանջում է հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել դիմումատուի տեղափոխումը բժշկական հաստատություն:

Բացի այդ ՄԻԵԴ–ը ՀՀ կառավարությունից պահանջել է մինչև հունիսի 12-ը համապատասխան տեղեկատվություն ներկայացնել, որի հիման վրա կրկին կքննի միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը:

Նշենք, որ օրեր առաջ էլ Գրիգորյանի պաշտպանները շտապ բողոք էին ուղարկել ՄԻԵԴ՝ կապված։ Պաշտպաններն իրենց բողոքում հայտնել են, որ Մանվել Գրիգորյանին խոչընդոտում են պատշաճ բուժօգնություն ստանալ եւ այսպիսով նրան խոշտանգման են ենթարկում։

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Շվեդիայի Թագավորություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 10-13-ը պաշտոնական այցով կլինի Շվեդիայում: Այցի շրջանակում նախատեսվում է Արարատ Միրզոյանի հանդիպումը Շվեդիայի թագավոր Նորին Մեծություն […]
Share
Instagram
Telegram