Հարուցվել է քրեական գործ՝ 28-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ

MasterNews

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 28-ամյա երիտասարդին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 00:37-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող վերք, գոտկային շրջանի չթափանցող վերք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բնակիչ` ծնված 1991 թվականին:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերցվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Իսկանդերներ բավականաչափ ունենք, այլ բան ստանալու հույս ունենք. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Հայաստանին սպառազինության մատակարարման հարցեր: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում Փաշինյանն ասել է, որ երկկողմ ռազմատեխնիկական հարաբերությունները զարգանում են: Պատասխանելով […]
Share
Instagram
Telegram