«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Բեքմեզյանին

MasterNews

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է արել ԲԴԽ անդամի թեկնածուի առաջադրման եւ ընտրության անցկացման մասին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստերի հունիսի 20-ի առաջին նիստում»,-նշված է խորհրդարանի ղեկավարի հայտարարության մեջ:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունիսի 7-ից 12-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, […]
Share
Instagram
Telegram