Երեւանի Մաշտոցի պողոտայի գետնանցումներից մեկում ապամոնտաժվել են բոլոր տաղավարները

MasterNews

Երեւանի Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հարակից ստորգետնյա անցումում գտնվող բոլոր տաղավարները ապամոնտաժվել են: Մինչեւ այդ, տարածքում խանութներ էին գործում, կային բջջային հեռախոսների ու կենցաղային տեխնիկայի վերանորոգման տաղավարներ եւ այլն:

Սկզբում ապամոնտաժվեց գետնանցումի կենտրոնում գտնվող բավական մեծ խանութը, այնուհետեւ պատերի երկայնքով շարվածները: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ տնտեսվարողն ազատում է տարածքը:

«Այդ տարածքի հետ կապված կար դատական վեճ քաղաքապետարանի եւ տնտեսվարողի միջեւ: Քաղաքապետարանը պահանջում է վճարել վարձակալության գումարը: Բազմակի անգամ խախտվել են ժամկետները եւ թերվճարումներ են կատարվել, ու այդ հիմքով քաղաքապետարանը դատական հայց էր ներկայացրել վարձակալի դեմ: Այս պահին վարձակալը իր ուժերով մաքրում է տարածքը, եւ ակնկալվում է, որ այնտեղ մենք անպայմանորեն կունենանք ավելի բարեկարգ միջավայր, ինչպիսի լուծում էլ որ տրվի: Կլինի շատ ավելի հարմարավետ միջավայր, քան նախկինում էր»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Հավելելով նա նշեց, որ երբ արդեն պարզվեն վարձակալի հետ իրավահարաբերությունները, կա՛մ նոր վարձակալներ ի հայտ կգան, կա՛մ տարածքի բարեկարգման համար կընտրվեն այլ տարբերակներ: «Ամեն դեպքում այնտեղ կբարեկարգվի եւ ավելի կոմֆորտ տեսքի կբերվի»,- ընդգծեց քաղաքապետի խոսնակը:

Նա ասաց, թե տեղյակ չէ՝ ով էր մինչեւ այս վարձակալում Մաշտոցի պողոտայի նշված ստորգետնյա անցումը: Դժվարացավ նշել նաեւ չվճարված գումարի չափը:

http://armtimes.com

Աննա Զախարյան

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արցախում էքսկուրսիա մեկնող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

Հունիսի 7-ին ժամը 08:58-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Նախնական տվյալներով […]
Share
Instagram
Telegram