Ես մարտի 1-ի օրը երեկոյան զանգ եմ ստացել կառավարությունից, հրավիրվել եմ կառավարություն

MasterNews

Ես էլ ոչ հաստատում եմ, ոչ բացառում եմ, բան ունե՞ք ասելու: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ չհստակեցնելով, թե արդյո՞ք հարցաքննվել է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում։ Ծառուկյանը հորդորեց ՀՔԾ-ին հարցնել:

Հարցին՝ Մարտի 1-ի գործով ի՞նչ կարգավիճակ ունի, Ծառուկյանը պատասխանեց. «Ես ի՞նչ կարգավիճակ պիտի ունենամ։ Համապատասխան, փորձեք ճշտել քննչական վարչությունից»։

Լրագրողներից մեկը՝ վկայակոչելով Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի հայտարարությունն, ասաց, որ ըստ դրա, Գագիկ Ծառուկյանը եւ Սամվել Ալեքսանյանը 2008թ.-ի մարտի 1-ին սնունդ ու համազգեստ են մատակարարել զինվորականներին. «Մարտի 1-ին, եթե իմ մասնակցությունը այդպես է եղել, թող գնդակահարեն։ Լավ, ո՞նց կարելի ա էդքան ցեխ շպրտել»,- ասաց Ծառուկյանը։

«Ես մարտի 1-ի օրը երեկոյան զանգ եմ ստացել կառավարությունից, հրավիրվել եմ կառավարություն՝ քննարկման, գնացել եմ այնտեղ։ Հարց պետք է քննարկվեր, եղել եմ 25 րոպե, կես ժամ ու հեռացել եմ կառավարության շենքից։ Այդ խառնաշփոթ իրավիճակի հետ կապված էր քննարկումը։ Ոչ մի քննարկում չի եղել, ու ես գնացել եմ տուն»,- ասաց Ծառուկյանը։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հունիսի 11-ին հեռարձակման ցանցում կկատարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ, ըստ հեռուստաընկերությունների հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի, 2019 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 01:00-ից 07:00-ն, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում […]
Share
Instagram
Telegram