Դուբայում տուրիստական ավտոբուսի վթարի հետեւանքով 17 մարդ է զոհվել

MasterNews

Դուբայում տուրիստական ավտոբուսի վթարի հետեւանքով 17 մարդ է զոհվել, եւս 9-ը ծանր վնասվածքներ են ստացել: Այս մասին տեղեկացնում է Thenational-ը: Օմանյան համարանիշերով տուրիստական ավտոբուսը տեղափոխում էր տարբեր ազգությունների պատկանող 31 ուղեւորի: Այն բախվել է մետրոյի կայարանի մոտ տեղադրված ցուցանակին: Պատահարը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան:

Կայքի տեղեկություններով վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վարորդը սխալմամբ մտել է մետրոյի Al Rashidiya կայարան տանող ճանապարհ, որը նախատեսված չէ ավտոբուսների երթեւեկության համար:

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին […]
Share
Instagram
Telegram