Դավիթ Տոնոյանն ընդունել է ամերիկյան Ատլանտյան Խորհրդի պատվավոր նախագահ, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսին

MasterNews

Հունիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ամերիկյան Ատլանտյան Խորհրդի պատվավոր նախագահ, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսին:

ՀՀ պաշտպանության նախարարը Ջեյմս Ջոնսին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրադրությունը, անդրադարձել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան և ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:

Գեներալ Ջեյմս Ջոնսը 1999-2003թթ. զբաղեցրել է ԱՄՆ ծովային հետևակի հրամանատարի, 2003-2006թթ.՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն հրամանատարի, 2009-2010թթ.՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնները:

http://lragir.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հրդեհ «Բելաջիո» ռեստորանի ամառային սրահի տանիքում (լրացված)

Հունիսի 7-ին, ժամը 17:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Բելաջիո» ռեստորանային և հյուրանոցային համալիրի ամառային սրահի տանիքում հրդեհ է բռնկվել: […]
Share
Instagram
Telegram