Արցախում էքսկուրսիա մեկնող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

MasterNews

Հունիսի 7-ին ժամը 08:58-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Խաչեն համայնքի բնակիչ Ս. Մ.-ն իր վարած «ՄԵՐՍԵԴԵՍ ՍՊՐԻՆՏԵՐ» մակնիշի ավտոմեքենայով դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ահազանգով դեպքի վայր մեկնած Քաշաթաղի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները ՃՏՊ-ի հետևանքով տուժածներին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ, որտեղից էլ՝ Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ և «Արևիկ մանկական հիվանդանոց» ՓԲԸ:

Ավտոմեքենայի մեջ գտնվել է Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը. նրանք էքսկուրսիայի էին մեկնում Տաթևի վանք:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Դատարանը մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ մասնակի բավարարեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու […]
Share
Instagram
Telegram