Արտակ Զեյնալյանը հրաժարական տվեց արդարադատության նախարարի պաշտոնից

MasterNews

Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ ժողովուրդ
Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր: Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ Նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար:

Վստահ եմ՝ լավ է լինելու, … սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ:

http://yerkirmedia.am

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ոստիկանություն-ԱԱԾ համատեղ պայքար ապօրինի ծառահատումների դեմ

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 6-ին Սայաթ-Նովայի փողոցում՝ նախկին հացի գործարանի տարածքում գտնվող 38-ամյա մի […]
Share
Instagram
Telegram