Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է. տուժածներ չկան

MasterNews

Հունիսի 6-ին, ժամը 22:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զովունու 1-ին փողոցի թիվ 96 հասցեի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:23-ին, մարվել՝ 22:35-ին:

Ամբողջությամբ այրվել է «Nissan Armada» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ռ.Մ.) սրահը և կոտրվել՝ ապակիները։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արշակունյաց պող. […]
Share
Instagram
Telegram