Youtube-ը կարգելափակի խտրականություն տարածող տեսանյութերը

MasterNews

YouTube կայքն այսուհետեւ կարգելափակի այն տեսանյութերը, որոնցում խոսվում է որեւէ մարդու՝ մեկ այլ մարդուց առավել լինելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք կայքի պաշտոնական բլոգից։

Արգելքը կգործի այն տեսանյութերի համար, որոնցում արդարացվում է խտրականությունը, մեկուսացումն ու սեգրեգացիան՝ հիմնված տարիքի, սեռի, ռասայի, կաստայի, կրոնի, սեռական կողմնորոշման եւ վետերանի կարգավիճակի վրա։

Կարգելափակվեն նաեւ ազգայնամոլական գաղափարներ քարոզող, ինչպես նաեւ Հոլոքոստը, դպրոցներում հրաձգությունները եւ դաժանության այլ տիպի գործողություններն արդարացնող տեսանյութերը։

Կայքի բլոգում ասվում է, որ նոր համակարգը կգործի առաջիկա ամիսներին, իսկ մինչ այդ նման տեսանյութերը կայքից կհեռացվեն պատահականության սկզբունքով։

http://armtimes.com

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ադրբեջանի կողմից չհայտարարված զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից չհայտարարված զորավարժությունների անցկացման հարցը բարձրացվել է ԵԱՀԿ շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում Եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային […]
Share
Instagram
Telegram